Ինչպես տեղեկացրել էինք, Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Դրեզդենում մայիսի 20-21-ն ընթացող իր խորհրդի նիստի ժամանակ ընդունել է մի հայտարարություն, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Մարտի 1-ի հետևանքների վերացմանը և հնարավոր պատժամիջոցներին:
Այսօր ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձեցինք հետաքրքրվել, թե նա ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, ինչին ի պատասխան նշեց, որ իր վերաբերմունքը շատ նորմալ ու շատ դրական է:
«Մեր իշխանությունները, մենք էլ ենք շահագրգռված այդ խնդիրների լուծմամբ, բայց` ըստ օրենքի շրջանակների: Դա նրանց կարծիքն է, մոտեցումն է, բայց մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության օրենքներով»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Մեր այն հարցին, որ եթե դրական են վերաբերվում այս հայտարարությանը, արդյո՞ք դա նշանակում է, որ իրենք կբավարարեն այդ պահանջները` պատասխանեց. «Օրենքների շրջանակներում ինչքան որ հնարավոր է»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Դրեզդենում մայիսի 20-21-ն ընթացող իր խորհրդի նիստի ժամանակ ընդունել է մի հայտարարություն, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Մարտի 1-ի հետևանքների վերացմանը և հնարավոր պատժամիջոցներին:
Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն անդամ կուսակցությունների պատվիրակներին կոչ է արել նաև այս խնդրին առաջնություն տալ իրենց երկրների խորհրդարանների և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության ժամանակ, իսկ ԵԼԴԿ-ի քարտուղարությանը` ԵԼԴԿ-ի հաջորդ կոնգրեսի ժամանակ զեկուցել այս խնդրի վերաբերյալ:








































