Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն դեմ չէ անգլիական «Տոտենհեմ» տեղափոխվելուն:
Պորտուգալացի խաղացողին գրավում է այն հանգամանքը, որ նոր ակումբում նա կաշխատի իր հայրենակից Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ:
Հետաքրքրվածությունը փոխադարձ է: «Պորտու»-ի նախկին գլխավոր մարզիչը շատ լավ ծանոթ է Ֆաբիոյի խաղին, ով ժամանակին պաշտպանում էր «Բենֆիկա»-ի գույները:
Բացի այդ, կողմերը, ամենայն հավանականությամբ, կպայմանավորվեն այս տրանսֆերի հարցում նաև այն պատճառով, որ Կոենտրաուին դիտարկում են որպես Բեյլի տրանսֆերի փոխհատուցման մի մաս:





































