Wednesday, 24 06 2026
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Երևանում ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները, նաև համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ըստ անհրաժեշտության վերականգնվում են շենքերի անձրևատար խողովակները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Այդ համատեքստում աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մասնավորապես հանրակրթական դպրոցներում իրականացվում են նաև դռների և պատուհանների ջերմամեկուսացման աշխատանքներ, որոնք կավարտվեն այս շաբաթավերջին:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում հայտնաբերել է օրենքի պահանջին չհամապատասխանող 60 գովազդային վահանակ: Ըստ այդմ, 31 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 29 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Հանձնարարվել է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները:

Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են վարչական շրջանների բոլոր գետնանցումները, որի արդյունքում 18 գետնանցումներում արձանագրվել են թերություններ: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում սեփականատերերի և վարձակալների միջոցներով բոլոր գետնանցումները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 11 վարչական արձանագրություն:

Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում նաև մայրաքաղաքի տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային տոպրակներով ծածկելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է նման 14 դեպք, որոնք բոլորը վերացվել են:

Բացօթյա ապօրինի առևտրի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 5 վարչական արձանագրություն է կազմվել: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 4 լքյալ կրպակ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 61 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոÖ € ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերիի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Զուգահեռաբար սկսվել են աշնանային ծառատունկի և շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին զեկուցվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նոյեմբերի 9-12-ը «Սանկտ–Պետերբուրգի օրերի» շրջանակներում Երևան քաղաքում նախատեսվող միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում