Ցանցահենների ամենամյա DefCon կոնֆերանսն իր աշխատանքն է սկսել Լաս Վեգասում: Դրան մասնակցում է ռեկորդային 15 հզ. այցելու՝ աշխարհի տարբեր երկրներից: Քանի դեռ ողջ աշխարհը քննարկում է Էդվարդ Սնոուդենի բացահայտումները PRISM ծրագրի վերաբերյալ՝ հետախուզման ու կայքերի կոտրման իսկական վարպետները քննարկում են, թե ինչ է լինելու հետո:
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներն այս տարի կոնֆերանսին չեն հրավիրվել:
«Այս տարի հիմնական թեման լինելու է ԱՄՆ կառավարությանն ուղղված բողոքները»,- պատմել է ցանցահեններից մեկը:
Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի վաղ օգտագործում էր այդ կոնֆերանսը տաղանդներ վարձելու համար:











































