Մինչմրցաշրջանը շարունակվում է, ու նորանոր ընկերական հանդիպումներ են կայանում: Այս անգամ մրցում էին «Մոնակո»-ն, որ այս ամառ հսկայական գումարներ ծախսեց տրանսֆերների համար, և «Տոտենհեմ»-ը, որ շուտով հսկայական գումար կստանա:
Խաղն անցավ ֆրանսիական ակումբի բացահայտ առավելությամբ: Բազմաթիվ գոլեր գրանցվեցին, ինչը միայնա ավելի գեղեցկացրեց խաղը:
«Մոնակո»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն` ակումբի գլխավոր նորեկը:
«Մոնակո» – «Տոտենհեմ»` 5:2
Գոլերը` Ռաջի, Օկամպոս, Ֆալկո (դուբլ), Օբադի – Քեյն, Տաունսենդ








































