Թեհրանում կայացել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ 2013 թ. ընտրված նախագահ Հասան Ռուհանիին լիազորությունների փոխանցման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկրի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և Ռուհանիին փոխանցել պաշտոնը ստանձնելու հրամանը:
Օգոստոսի չորսին տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը:







































