Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը:
Սիրված գրողին ու մտավորականին վերջին հրաժեշտը տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ:









































