Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Տոմ»-ն ընդունել էր «Ուրալ»-ին:
Խաղը շատ լավ մեկնարկեց հյուրերի համար, ովքեր հենց առաջին րոպեին կարողացան Դենիս Թումասյանի ջանքերով բացել խաղի հաշիվը:
19-րդ րոպեին «Տոմ»-ը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, սակայն, շատ չանցած` 24-րդ րոպեին, Արթուր Սարկիսովը կարողացավ նորից առաջ մղել «Ուրալ»-ին:
Դրանից հետո «Ուրալ»-ը կարող էր երրորդ գոլը խփել, սակայն 37-րդ րոպեին Սպարտակ Գոգնիևը վրիպեց 11 մետրանոց նշակետից:
Այսպիսով, խաղն ավարտվեց «Ուրալ»-ի հաղթանակով, իսկ «Տոմ»-ը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:








































