Ողջ աշխարհի մուսուլմանները շաբաթ՝ արևի մայր մտնելուց հետո նշում են Ռամադանի ամենանշանակալի օրերից մեկը՝ Հզորության և կանխորոշման գիշերը (Լայլաթ Ալ-Քադրը):
Լայլաթ Ալ-Քադրը Ղուրանում հիշատակվող ամենանշանակալի օրն է, քանի որ համարվում է, որ այն վճռում է մարդկանց ճակատագիրը հաջորդ տարվա համար:
Մինչև օգոստոսի 8-ը ձգվող Ռամադանի վերջին տասը գիշերներն ամենասուրբն են մուսուլմանների համար:
Ռամադանը մուսուլմանների համար պասի, աղոթքների և բարի գործերի սրբազան ամիս է, երբ օրվա լուսավոր հատվածում մուսուլմանները սնունդ, խմիչք չպետք է օգտագործեն և չպետք է զվարճանան: Թույլ է տրվում սնվել միայն մայրամուտից հետո:








































