«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղի վերաբերյալ:
«Պետք է հարցնել Զլատանին, թե ինչու նա մինչ այժմ հանդես չի եկել Անգլիայում: Կցանկանայի տեսնել նրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Չեմ կարող ասել, թե ինչ է մտածում Իբրահիմովիչը, սակայն վստահ եմ, որ նա ծնվել է «կարմիր սատանաներ»-ի կազմում խաղալու համար: Նա հիանալի կհարմարվի թիմում:
Կարծում եմ` մեր երկրպագուները հաճույքով կընդունեն Իբրահիմովիչին, եթե տրանսֆերը երբևիցե կայանա»,- ասել է Շմեյխելը:









































