«Միլան»-ի երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ Շարավին չի ափսոսում, որ հրաժարվել է ընդունել Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբներից մեկի տեղափոխության առաջարկը: Շրջանառվող լուրերի համաձայն` խոսքը Լոնդոնի «Չելսի»-ի մասին է:
«Երբեք չեմ մտածել այլ ակումբ տեղփոխության մասին: Միշտ վստահ եմ եղել իմ կայացրած որոշման մեջ: «Միլան»-ի երկրպագու եմ եղել փոքր տարիքից: Չեմ լքի այն անգամ հանուն Մադրիդի «Ռեալ» տեղփոխության: Կմերժեի ցանկացած թիմի:
«Միլան»-ի կազմում երկար ժամանակ խաղալու մտադրություն ունեմ, որպեսզի իմ օգնությամբ գրվեն ակումբի պատմության էջերը»,- Football Italia-ն մեջբերում է Էլ-Շարավիի խոսքերը:







































