Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են ներխուժել Սիրիայի օդային տարածք՝ Հալեպի հյուսիսային ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ուժերում իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ ինքնաթիռները հետ են շրջվել սիրիացի զինվորականներից նախազգուշացում ստանալուց հետո։ RIA Novosti-ն իր հերթին հաղորդում է, որ նախազգուշական ազդանշան են տվել նաև ռուս զինվորականները։
Եթե նման դեպք նորից կրկնվի, Սիրիայի կառավարական ուժերը կխոցեն թուրքական օդանավերը՝հավելել է գործակալության աղբյուրը։









































