Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
85 մասնակիցների մեջ հայ գրոսմայստերը գրավել է 5-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնան, ով վաստակել է 8.5 միավոր: Այդ մասին հայտնում է armchess. am-ը:










































