Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Տոտենհեմ»-ը Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն, հայտնում է The Telegraph-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստ է նախկինում առաջարկած 85 մլն ֆունտ գումարի փոխարեն վճարել 100 մլն ֆունտ: Նշենք, որ եթե այս տրանսֆերն ի վերջո կայանա, ապա կսահմանվի համաշխարհային նոր ռեկորդը: Ներկայիս ռեկորդը կրկին պատկանում է «Ռեալ»-ին, որը 2009 թվականին 96 մլն եվրոյով ձեռք բերեց Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Սպասվում է, որ խաղացողը «Ռեալ»-ի հետ հնգամյա պայմանագիր կկնքի` շաբաթական վաստակելով 180,000 ֆունտ:







































