Թուրքիայում դատարանը մերժել է Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ կրկնակի դատական գործընթաց անցկացնելու խնդրանքը: Նման հնարավորություն էր ստեղծվել այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլից ուժի մեջ էին մտել մի շարք իրավական բարեփոխումներ՝ հաղորդում է Al Arabiya-ն: Սակայն Անկարայի մարդու իրավունքների դատարանը՝ դատավորների ձայների մեծամասնությամբ, մերժել էր Օջալանի խնդրանքը:
Օջալանը մահապատժի է դատապարտվել 1999թ.-ին, իսկ մեկ տարի անց նրա մահապատիժը փոխարինել էին ցմահ ազատազրկմամբ: