Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում ։ Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում, մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը` հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս: 1971 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թվականին պրոֆեսորի կոչում:

Էլդա Գրինը հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում` 1968 թվականից աշխատելով որպես փորձագետ-հոգեբան։ Էլդա Գրինը շուրջ 140 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների. մասնավորապես` իրավաբանական հոգեբանության ոլորտում։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված էր ակտիվ հասարակական գործունեության մեջ, հանդիսանում էր ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ։ Այդ ամենին զուգահեռ նա հանդես էր գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսաÕ ® 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա «Ձեռքեր» պատմվածքը տպագրվել է աշխարհի 35 լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է: 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:

Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, որոնք մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում