Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը

ՄԻԵԴ-ը Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ վճիռ է կայացրել. անդրադարձ է եղել նրա վարքին. Armtimes.com

Armtimes.comի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ է տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում:

Գործի նախապատմությունն ու ընթացքը

«Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ-ը ստացել է 2007 թվականին: Այդ ժամանակ Արման Մկրտումյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է եղել: Դիմումատուները ՄԻԵԴ-ն ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան: ՄԻԵԴ են դիմել ՀՀ 3 քաղաքացի՝ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը, Արտաշես Վարդանյանը: Ըստ վճռի՝ առաջին դիմումատուն պնդում է, որ իրեն ապօրինաբար զրկել են տնից: Դիմումատուներից մեկը նրա կինն է, մյուսը՝ որդին: Յուրի Վարդանյանը 1 միլիոն 48 հազար 97 եվրո է պահանջել որպես նյութական վնասի փոխհատուցում (իր օտարած տան արժեքը): Դատարանին նա ասել է, որ լավագույն լուծումը կլիներ, որ իր հողը վերադարձնեն իրեն, քանի որ հողը դեռ չի հատկացվել այլ մասնավոր անձի:

Հայաստանի կառավարությունն էլ պնդել է, որ Վարդանյանի տունը չեն վերադարձնի, այն երբեք էլ իրան չի պատկանել, բացի այդ նրա պահանջած փոխհատուցման գումարը շատ է, քանի որ պետք է փոխհատուցումը հաշվարկել հաշվի առնել օտարման պահի դրությամբ կադաստրային գինը: Կառավարությունը նաև նշել է, որ 54 միլիոն 494 հազար դրամը, որ առաջին դիմումատուն արդեն ստացել է ներպետական վարույթի ժամանակ, համարժեք փոխհատուցում է ցանկացած նյութական և ոչ նյութական վնասի դիմաց:

Նախադեպային որոշում

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն Արման Մկրտումյանի նախագահությամբ նիստերի մասնակցում և նկատում է, որ Մկրտումյանն ունի մարդկանց հաշտության պարտադրելու ոճ: «Այդ վճիռը դրա լավագույն դրսևորումներից է, որն ապացուցում է Մկրտումյանի՝ այն ժամանակ ցուցաբերած շահագրգռվածությունը»,- մեր զրույցում ասաց Գյոզալյանն ու նշեց, որ փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել մի դեպքի, որ կոնկրետ դատավորի վերաբերյալ ՄԻԵԴ-ն ընդգծված դիրքորոշում արտահայտի:

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը, որպես կանոն, դատավորի անունը չի ընդգծում: «Իրեն հարգող ցանկացած պետություն, ամեն ինչ կաներ, որ Մկրտումյանը կամ Պողոսյանը, չանձնավորենք, մեկ ժամ ավելի չմնա այդ բարձրագույն դատական ատյանի ղեկավարի պաշտոնում: Ես կարծում եմ, որ այդ անձը պետք է լինի անբիծ անձնավորություն: Այս վճիռը չեմ կարծում, որ մեծ բեկում կմտցնի, թեև նորմալ իրական պետությունում միանշանակ պետք է բեկում մտցներ, որովհետև, ակնհայտորեն, ցույց է տալիս բարձրագույն դատական իշխանության ղեկավարի ակնհայտ շահագրգռվածությունը գործով»,- նշեց փաստաբանը՝ զարմանք հայտնելով, թե ի՞նչ է նշանակում դատավորի կողմից նիստերը մի քանի անգամ հետաձգելով հաշտություն պարտադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում