Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները պատրաստ են դուրս գալ կառավարությունից՝ հաջակցություն իրենց առաջնորդի, ով երեկ դատապարտվեց Mediaset-ի գործով: Այս մասին հաղորդում է Quotidiano-ն՝ վկայակոչելով Իտալիայի փոխվարչապետ Անջելինո Ալֆանոյին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կուսակիցներին խնդրել է փոխել դատական համակարգը կամ նոր ընտրություններ անցկացնել:
Հայտնի է նաև, որ նրան խնդրել են հանձնել բոլոր անձնագրերը, և փոխանցել են հաստատված դատավճիռը:
Ավելի վաղ Բեռլուսկոնին խոստացել էր շարունակել պայքարը դատական համակարգում բարեփոխումների համար:








































