Քուվեյթում թութակը կնոջը պատմել է ամուսնու դավաճանության մասին, հաղորդում է life.ru-ն։ Թռչունը սկսել է կրկնել արտահայտություններ, որոնք տղամարդն ասել է իր սիրուհուն, որն այդ տան սպասուհին է եղել։
Կինը մախկինում կասկածներ է ունեցել, որ ամուսինը դավաճանում է իրեն, սակայն որևէ ապացույց չի ունեցել։ Հենց որ թութակը սկսել է «ավելորդություններ» խոսել, կինը միանգամից գնացել է թոտիկանություն և դիմում է ներկայացրել ամուսնու դեմ, քանի որ Քուվեյթում ամուսնական դավաճանության համար պատիժ է սահմանված։
Բայց դատավորը հրաժարվել է թռչունի ցուցմունքը ծանրակշիռ ապացույց համարել, քանի որ թութակ այդ բառերը կարող էր լսել հեռուստացույցով։







































