Wednesday, 01 07 2026
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Լոռու մարզ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանն իր աշխատանքային այցը սկսել է Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնքից, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ջրագիծը կառուցվել է երկու փուլով` առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով հատկացվել է 56 մլն դրամ: Մարզպետարանի պատասխանատուները փոխվարչապետին տեղեկացրել են, որ հետագայում նախատեսվում է ջրագծի հնարավորություններն օգտագործել հարևան երկու համայնքները ևս խմելու ջրով ապահովելու նպատակով:

Նորաշեն համայնքում ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, այս աշխատանքների համար առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել էր 6 մլն դրամով:

Այնուհետև Արմեն Գևորգյանը Նորաշեն համայնքից մեկնել է Սարչապետ համայնք: Համայնքի դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև մանկապարտեզը, ծրագրի երրորդ և չորրորդ փուլերով հատկացված 25 մլն դրամով ապահովված է ջեռուցման համակարգով, իսկ համայնքին հատկացված 5 մլն դրամ սուբվենցիայով հնարավոր է եղել մանկապարտեզը կահավորել նոր գույքով:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել շենքային պայմաններից և նշել, որ ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման, այնպես էլ այլ ծրագրերով արվում է հնարավորը` համայնքները կրթական բարեկարգ հաստատություններով ապահովելու ուղղությամբ:

Արմեն Գևորգյանը ծանոթացել նաև հիմնանորոգված Նորաշեն-Սարչապետ միջհամայնքային ճանապարհի աշխատանքներին, որոնք իրականացվել են պետբյուջեից հատկացված 157 մլն դրամով:

Լեռնահովիտ համայնքում փոխվարչապետը եղել է նորակառույց համայնքային կենտրոնում: Կենտրոնի հին շենքը հիմնովին քանդվել էր երկրաշարժից հետո, և համայնքապետարանը գործում էր տնակային պայմաններում: Համայնքային կենտրոնի նոր շենքը նույնպես կառուցվել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով`երրորդ փուլով հատկացվելով 40 մլն դրամ: Փոխվարչապետին տեղեկացվել է, որ համայնքում տարբեր ծրագրերով ենթակառուցվածքների վերականգման այլ աշխատանքներ ևս իրականացվել են`մասնավորապես, հիմնանորոգվել են խմելու ջրագիծը և մշակույթի տունը:

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ է ունեցել նաև համայնքների բնակիչների հետ,որոնց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղտեխնիկայի ձեռք բերմանը և գյուղմթերքի իրացմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը , խմելու ջրի խնդիրներին:

Փոխվարչապետը Տաշիրի և Ստեփանավանի քաղաքապետերի հետ քննարկել է նաև Ստեփանավան և Տաշիր քաղաքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, համայնքի ղեկավարների կողմից ներկայացվել են առկա հիմախնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում