Բրիտանացի դերասան Հյու Լորին, որը հայտնի Է «Դոկտոր Հաուս», «Ջիվսը և Վուսթերը» սերիալներում խաղացած իր դերերով, անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում, հաղորդում է The Gardian-ը։
«Այս աշխարհն անարդար է, և ես պետք Է խոստովանեմ, որ իմ կյանքի բոլոր 57 տարիներին բախտս անասելի բերել է, այն աստիճան, որ ես ամեն օր սպասում եմ, որ գլխիս դաշնամուր է ընկնելու՝ պարզապես, որպեսզի վերականգնվի հավասարակշռությունը»,-ասել Է դերասանը արարողության ժամանակ:
Հյու Լորին երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Է դարձել «Դոկտոր Հաուս» սերիալում կատարած աշխատանքի համար, ինչի շնորհիվ դարձավ հեռուստատեսությունում ամենաբարձր վճարվող դերասանը։ Լորին զբաղվում է նաև երաժշտությամբ. 2011 թվականին թողարկել է բլյուզների իր առաջին ալբոմը։














































