Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

ԸՕ-ի շուրջ իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսը թափանցիկ ընտրական գործընթացների տապալում է

Ընտրական գործընթացների, Նոր  ԸՕ-ի շուրջ ընդդիմություն-իշխանություն կոնսենսուսի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի հետ: Անդրադառնալով  դիտարկմանը, որ պահանջվում է հստակ իմանալ ընտրակեղծիք է, թե ոչ հետո նոր դրա վերաբերյալ ահազանգ բարձրանել, հակառակ դեպքում ահազանգողը պատասխանատվության կենթարկվի, Զ. Հովհաննիսյանը ընդգծեց, որ սա անմիջականորեն ճնշում է դիտորդների վրա. «Դիտորդը և ոչ միայն դիտորդը, լիիրավ են ցանկացած խախտում նկատելիս կամ կասկածելիս, որ կատարվում է խախտում, ահազանգել ընտրատեղամասի ղեկավարին, եթե նա չի լսում, ահազանգել իրավապահ մարմիններին:  Այսպիսի դրույթը, որը մտցվել է ՔՕ այն հատվածում, որը վերաբերում է ընտրական պրոցեսներին, կարող է լուրջ մտահոգության տեղիք տալ: Մենք՝ դիտորդներս բազմաթիվ վարչական իրավախախտումների միջով, դատական պրոցեսներով անցել ենք, բայց քրեական պատասխանատվության ենթարկելը արդեն չափից ավելի է: Սա բավական լուրջ հարված է դիտորդական առաքելությանը և ազատ քաղաքացիներին, ովքեր կարող են նկատել ընտրախախտումներ, բայց արդեն կվախենան ահազանգել»:

Զ. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ընտրությունների ժամանակ մինչ այժմ էլ դիտորդների վրա ճնշումներ են գործադրվել. «Դիտորդները ահազանգ էին հնչեցնում, հետո հետ էին կանգնում դրանից: Ի՞նչ է կատարվում ընտրատեղամասում. դիտորդի  բարեկամին են գտնում բանակում և սպառնում ծեծել նրան, գտնում են ՔԿՀ-ում նրա բարեկամին, ստիպում են զանգել և ասել, որ հետ վերցնի բողոքը… Մենք գիտենք, թե ինչպես են տեղի ունենում ընտրական գործընթացները»:

Զ. Հովհաննիսյանի կարծիքով՝ ԸՕ-ի շուրջ իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսը թափանցիկ ընտրական գործընթացների տապալում է: Հրապարակախոսի դիտարկմամբ՝  ՔՕ նոր դրույթով, որով պատիժներ են սահմանվում կեղծ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի համար,  ավելի է խրախուսվում ընտրակեղծարարությունը և միաժամանակ վախի մթնոլորտ է ստեղծվում հանրության շրջանում: «Հնարավորինս նվազեցվում են այն աչքերի թիվը, որոնք հետևելու են ընտրական գործընթացը»:

Հրապարակախոսի խոսքով՝ Հայաստանում վաղուց ընտրական գործընթացները վերածվել են ֆինանսական միջոցառման. «Ընտրական գործընթացների նախընտրական շրջանում քրեական, ֆինանսական ցանցեր են ստեղծվում, և նաև ընտրությունների օրերին ընտրակաշառքի բուռն գործընթաց է սկսվում: Վաղուց Հայաստանի հանրությանը սովորեցրել են, որ նա չպետք է կատարի ընտրություն, այլ  որոշակի ֆինանսական աջակցության դիմաց պետք է ծառայություն մատուցի:

«Այլևս անիմաստ է որևէ ընտրության մասնակցելը, պետք է փնտրել այլ ճանապարհներ՝ ընտրությունների ինստիտուտը վերափոխելու, իմաստափոխելու»,- ընդգծեց Զ. Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում