Նույնիսկ հայտնի փոփ երգչուհիները, որոնք մանրակրկիտ փորձում են իրենց համարները համերգից առաջ, ապահովագրված չեն չնախատեսված դեպքերից։
Օրերս 34-ամյա Բրիթնի Սփիրսը հերթական համերգն է տվել Լաս-Վեգասում՝ Planet Hollywood լեգենդար ակումբում։ Երգչուհին կատարել է իր լավագույն հիթերը և հանդիսատեսին ներկայացրել է նոր սեքսուալ հանդերձանքը։
Սակայն հանդերձանքն այդքան էլ որակով չի եղել կամ Բրիթնին է շատ ակտիվ պարել, քանի որ կրծկալը պատռվել է։ Երգչուհուն օգնության են հասել պարողները։



















































