Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դարձել են Chatham House-ի միջազգային մրցանակի դափնեկիրներ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման գործում դերակատարման համար։ Այս մասին հայտնում է France Presse-ը։
Նախարարները, ովքեր մի քանի տարի բանակցություններ են վարել, մրցանակ են ստացել՝ ի նշան «21-րդ դարի միջազգային հարաբերություններում դժվարհաղթահարելի դիվանագիտական փակուղիներից մեկի կարգավորման գործում նրանց կարևոր դերի ճանաչման»։
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին, Վիեննայում։









































