Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Մեքսիկայում ձերբակալվել է այդ երկրի թմրաբիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, որի մասին տեղեկություն հաղորդելու համար ԱՄՆ-ն խոստացել էր 5 միլիոն դոլար:
Մեքսիկայի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության պետ Ռամոն Պկենոյի խոսքերով, «Ծոցի կարտել» խմբավորման ղեկավար Ժիլբերտու Բարագան Բալդերասը ձերբակալվել է 41-ամյակը նշելիս` իր ռանչոներից մեկում: Բացի Բալդերասից, ձերբակալվել են այդ կարտելի ևս երկու ներկայացուցիչ:
2008թ. ԱՄՆ թմրաբզինեսի դեմ պայքարի վարչությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել` թմրանյութերի անօրինական շրջանառություն իրականացնելու համար` նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու համար խոստանալով 5 միլիոն դոլար:
Տեղեկացնենք, որ «Ծոցի կարտելը» Մեքսիկայի հատուկջոկատայինների կողմից ստեղծված կառույց է: Սկզբում ունենալով 40 անդամ, հիմա նրա անդամների թիվը հասնում է 10 հազարի:








































