Իրաքի խորհրդարանը պաշտոնական արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արգելքն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ։ Նրանք, ովքեր աջակցում են արգելքի սահմանմանը, կարծում են, որ այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը, որն արգելում է ընդունել իսլամի դրույթներին հակասող օրենք։
Միևնույն ժամանակ այդ միջոցառման քննադատները վստահ են, որ այն խախտում է կրոնական համոզմունքների ու փոքրամասնությունների ծեսերի ազատության սահմանադրական իրավունքը։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են բողոք ներկայացնել դատարան։