Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ գործողություն է անցկացնում «Յոթ բլուրների խաղաղություն» անվանումով, որին մասնակցում է ոստիկանության 5000 աշխատակից։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Գործողության արդյունքում ձերբակալվել է 129 մարդ։
Ոստիկանությունը շղթայի մեջ է վերցրել քաղաքի որոշ շրջաններ, մի շարք փողոցներում ստեղծվել են հսկիչ-անցակետեր՝ քաղաքացիների ինքնությունը ստուգելու համար։
Գործողության շրջանակում ստուգվել են ավելի քան 28 հազար քաղաքացիների փաստաթղթերը, ավելի քան 15 հազար ավտոմեքենաներ, խուզարկություններ են անցկացվել 237 օբյեկտներում։ Ոստիկանությունն առգրավել է 34 ատրճանակ։










































