ՆԱՏՕ-ի զորքերը չեն հեռանա Աֆղանստանից 2014թ.-ից հետո: Այս մասին այսօր հայտարարել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով Դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրներում սխալ պատկերացում է ձևավորվել այն մասին, թե իբր ՆԱՏՕ-ն 2015թ. հունվարի 1-ին դուրս է գալու Աֆղանստանից և տարածաշրջանն ինքն իրեն է տրամադրվելու: Դա սխալ է 100%-ով: Մենք չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ աֆղանցիները չկարողանան ինքնուրույն ապահովել անվտանգությունը: Մենք միջոցներ ենք ներդնելու, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենք իրենց», ասել է Ափաթուրայը:







































