Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ինչ գիտակցությամբ գրվեց ու հաստատվեց ծրագիրը

Ազգային ժողովը հաստատեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, որին «կողմ» քվեարկեց 85, «դեմ»՝ 7 և «ձեռնպահ» 6 պատգամավոր: Որևէ կասկած չկար, իհարկե, որ ծրագիրը հաստատվելու է, և խնդիրը կամ ինտրիգը բոլորովին այլ է:

Եվ այդ ինտրիգը նույնիսկ այն չէ՝ իրականացվելո՞ւ է կառավարության ծրագիրը, թե՞ ոչ: Չի կարող նման ինտրիգ լինել երկրում, որտեղ, ըստ էության, նույնիսկ Սահմանադրության իրականացումն է, մեղմ ասած, կասկածի տակ: Իրականում, իհարկե, ոչ թե կասկածի տակ, այլ ակնհայտ իրողություն, որ երկրում, որտեղ Սահմանադրությունն անգամ զգալիորեն մնում է թղթի վրա և չի դառնում կյանք, կառավարության ծրագրի կյանք դառնալու հարցը չի կարող լինել հասարակական շահի համար կարևոր ինտրիգ:

Սա չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի գործունեությունը կարևոր չի լինելու: Ուզենք, թե ոչ, սակայն ակնհայտ փաստ է, որ այս դեպքում՝ չնայած ակնառու հարաբերական, հակասական գնահատականներին, չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանն ի վերջո երկնքից իջած մեսիա կամ հրեշտակ չէ՝ չնայած շատ ՀՀԿ-ականներ կարծես հենց այդպես էլ փորձում են ներկայացնել, այնուհանդերձ՝ անհերքելի է, որ հասարակության համար ներկայիս փոփոխությունն ու դրան ուղեկցող հռետորաբանությունն առաջացրել է որոշակի ակնկալիքներ: Գուցե դրանք ակնկալիքներն են այն մարդկանց, որոնք չունեն, ասենք, Ռուսաստան մեկնելու թե՛ օդանավի, թե՛ նույնիսկ ավտոբուսի տոմս ձեռք բերելու ակնկալիք, և նրանց այլ բան չի մնում, քան այս անգամ էլ հավատալ և հուսալ կամ չհավատալ, սակայն սպասել և հուսալ. վերջին հաշվով՝ Հայաստանի իշխանությունը, իր քաղաքականության արդյունքում մարդկանց զրկելով ըստ էության բոլոր հնարավորություններից, թողել է հենց միայն հուսալու հնարավորությունը:

Սակայն այս ամենով հանդերձ՝ պակաս ակնառու չէ և այն, որ Հայաստանի խնդիրները, ընդհանուր վիճակը հասել են մի կետի, որ դրանք զգալիորեն սպառնում են նաև իշխանական համակարգին, և այս հանգամանքը հիմք տալիս է եզրակացնելու, որ փոփոխություններ, այնուհանդերձ, կարող են լինել: Այլ հարց է, որ դրանք կարող են տեղի ունենալ միայն չափերի և ծավալների մեջ՝ այդպես էլ, ըստ էության, չառնչվելով որակներին: Եվ հենց այստեղ է, որ խնդիրը հենց Սահմանադրությունն է, ոչ թե կառավարության կամ որևէ այլ ծրագիր:

Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող որևէ ծրագրի ուժ՝ լինի դա կառավարության ծրագիր, իշխանության նախընտրական ծրագիր, ընդդիմության ծրագիր, թե մի որևէ առանձին ներդրողի կոնկրետ ներդրումային ծրագիր, ուրեմն ցանկացած ծրագրի ուժը Հայաստանի Սահմանադրությունն է, դրա լիարժեք պահպանումն ու երաշխավորումը, դրանում արտացոլված պետականության ապահովումը: Եթե դույզն-իսկ խախտվում է այդ ծրագիրը, որն, ըստ էության, ծրագրերի ծրագիրն է ցանկացած պետության ու հասարակության համար, ապա մնացյալ բոլոր այլ մտադրությունները ենթակա չեն լիարժեք արդյունավետության:

Եվ ուրեմն հասարակության աչքը պետք է լինի ոչ թե կառավարության ծրագրին, և չպետք է լինի որևէ կառավարության ծրագրի, այլ պետք է ուղղված լինի Սահմանադրությանը: Կիրականացվի՞, կյանքում լիարժեք արտացոլում կունենա՞ Հայաստանի Սահմանադրությունը, սահմանադրականությունը կդառնա՞ իշխանության գիտակցություն՝ Հայաստանը կփոխվի, կփոխվեն որակները, կփոխվեն հարաբերությունները բոլոր մակարդակներում:

Այլապես ամենալավ գրված ծրագրերն անգամ անչափելի են ըստ էության, որովհետև անչափելի է այն, թե ինչ գիտակցումով են մարդիկ գրել այն, և ինչ գիտակցումով են այն գրող մարդիկ ապրում իրենց կյանքը: Եվ ամենակարևորը՝ ինչ գիտակցումով են ապրում իրենց կյանքը այն հաստատող մարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում