Ստրոս Կանի տնային կալանքը կանցնի Նյու Յորքի ամենաբարձր և հայտնի շենքերից մեկում` «Էմփայր Սեյթ Բիլդինգում» (Empire State Building) Ներքին Մանհեթեն շրջանում: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Արժույթի միջազգային հիմնադրամում տեղեկացված աղբյուրներին:
«Առաջին լրատվականը» այսօր տեղեկացրել էր, որ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը այսօր ազատվել է բանտից մեկ միլիոն դոլար գրավի դիմաց: Դատարանը նրա բանտային կալանքը փոխարինել էր տնայինով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են մայիսի 14-ին նյույորքյան հյուրանոցներից մեկում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:












































