Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ որոշում է կայացրել Պորտուգալիային 26 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ: Այս գումարները հատկացվելու են երեք տարվա ընթացքում որպես օգնություն վատ ժամանակներ ապրող եվրոպական այդ տնտեսության համար: Ընդհանուր առմամբ Եվրամիությունն ու ԱՄՀ-ն Պորտուգալիային կտրամադրեն մոտ 78 մլրդ եվրոյի վարկեր:
Սրա դիմաց Պորտուգալիայի կառավարությունը պարտավորվել է կրճատել բյուջետային ծախսերը, բարձրացնել որոշ հարկեր, ինչպես նաև իրականացնել լայնամասշտաբ սեփականաշնորհում: Այս միջոցառումները հարուցել են պորտուգալացիների մեծամասնության դժգոհությունը:








































