Երեկ Սիրիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 34 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Առնվազն 11 մարդ զոհվել է Հոմս քաղաքում, 10-ը` երկրի հյուսիս-արևմուտքում: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է զոհերի մասին Դարաա, Դամասկոս և Լաթակիա քաղաքներում:
Հիշեցնենք, որ բախումները Սիրիայում շարունակվում են ավելի քան 2 ամսվա ընթացքում: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, զոհերի թիվը գերազանցում է 800-ը:












































