ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նմանակել է իր դուստրերին, երբ նրանց բռնացնում է բջջային հեռախոսներով խաղալիս, հաղորդում է Time-ը։ Պետության ղեկավարը ելույթ է ունեցել Վաշինգտոնի դպրոցներից մեկում։ «Լավ է, որ բոլորիդ մոտ հեռախոս կա»,-ասել է Օբաման հավաքվածներին։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ որպես երկու դեռահաս աղջիկների հայր, ինքը գիտի, որ այդ տարիքի երիտասարդներն անընդհատ հաղորդագրություններ են գրում և սելֆի են անում։ Օբաման կատակով ցույց է տվել, ինչպես են իր դուստրերը սելֆի անում։










































