Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի արևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Ըստ տեղեկությունների, ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել այդ ուղղությամբ տեղեկայված ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի վրա, ինչին հետևել է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխանը:
Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
APA ադրբեջանական լրատվական գործակալությունը հայտնում է, որ հայտնի է դարձել սպանված ադրբեջանցի զինծառայողի անունը՝ Էլդար Մամեդովը:











































