ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում փրկվել է ավիահարվածից՝ ընդամենը մի քանի րոպե առաջ։ Այս մասին հայտնել են Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրները՝ փոխանցում է As Sumaria հեռուստաալիքը:
Այսօր առավոտյան Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին։ Իրաքյան ուժերին և քրդական աշխարահազորին արդեն հաջողվել է Մոսուլի մատույցներում 7 բնակավայր ազատագրել։












































