Մեծ Բրիտանիան մտադիր է Գերմանիայից ձեռք բերել մոտ երեք միլիարդ ֆունտ ստեռլինգի (ավելի քան 3.5 միլիարդ դոլար) ռազմական տեխնիկա, հայտնում է Times-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները համարում են, որ Brexit-ից հետո ֆունտի կտրուկ անկումը կառավարությանը ստիպում է հետաձգել կամ հրաժարվել չարձանագրված նախագծերից: Դրա հետ կապված պաշտպանության նախարարությունում ցանկանում են կարճ ժամանակահատվածում Գերմանիայից գնել ռազմական տեխնիկա` կազմված 800 հետևակի մարտական մեքենաներից:









































