Մադրիդի «Ռեալ»-ի եզրային հարձակվող Գարեթ Բեյլը տպավորված է իր թիմակցի` խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի ցուցադրած խաղով: Բեյլը նշել է, որ Մոդրիչը հիանալի է զգում իր դիրքը:
«Մոդրիչը փոխանցումների ժամանակ ավելի լավ է զգում իր դիրքը, քան որևէ մեկը: Նա յուրօրինակ ֆուտբոլիստ է: Գիտեմ, թե ինչ եմ ասում:
Նախկինում Լուկայի հետ հանդես եմ եկել «Տոտենհեմ»-ում, տեսել եմ նրա աշխատանքը մարզումների ժամանակ»,- Tuttomercatoweb-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:









































