Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 9-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Գանձասար-Կապան»-ը և «Բանանց»-ը:
Կապանցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին երևանյան ակումբի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Գանձասար-Կապան»-ի կազմում աչքի ընկան Կլաուդիր Ջունիորը, Դամիր Մեմովիչը, Գոգիտա Գոգատիշվիլին և Գարսիա Վալմերսոնը:
Բարձրագույն խմբի մյուս խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Արարատ»-ին: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Իսկ հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտ»-ը Երևանում կխաղա «Շիրակ»-ի հետ:








































