TMZ տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ զինված անձը Կալիֆոռնիա նահանգում ապօրինաբար մուտք է գործել սուպերմոդել Միրանդա Քերի առանձնատան տարածք։
Անվտանգության աշխատակիցը վնասազերծել է չարագործին՝ կրակելով նրա գլխին, սակայն անձամբ դանակով հարված է ստացել աչքին։ Միջադեպը գրանցվել է Մալիբու քաղաքում, որը գտնվում է Լոս Անջելեսի արևմտյան օկրուգին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության մեքենաները։ Երկու տուժածներն էլ հոսպիտալացվել են։












































