Բրազիլիայի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կդառնա կատալոնական ակումբի դեսպանն ամբողջ աշխարհում:
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ Ռոնալդինյոն հանդիպել է «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ: Հանդիպման ընթացքում կայացված որոշման համաձայն Ռոնալդինյոն կօգնի ակումբին բացահայտել նոր շուկաներ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Բարսելոնա»-ում հանդես է եկել 2003-2008 թվականներին:






































