Interfax-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիան գործընկերների հետ միասին դիտարկում է այն հարցը, թե ինչպես կարելի է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի սրման համար: Այդ մասին հայտնել են Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
Դեսպանատան ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանի գործողությունները «նպաստել են այդ հակամարտության երկարաձգմանը» և այն բանին, «որ շարունակվի Սիրիայի ժողովրդի տառապանքները»:
Դեսպանատանը նշել են, որ ներկա պահին Լոնդոնը զենք չի տրամադրում Սիրիայի հակամարտության ոչ մի կողմին, այլ միայն օգնում է երկրում ընդդիմադիր ուժերին փրկարարական սարքավորումներով և ցուցաբերում քաղաքական աջակցություն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանն է պատասխանատու Սիրիայում հումանիտար շարասյան հարվածի համար:











































