«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ղեկավարները Սիրիայում կատարել են տղամարդկանց բռնի հավաքագրում, որի ընթացքում զինել են մոտ 1000 մարդու, լրագրողներին հայտնել է ռուսական գլխավոր օպերատիվ շտաբի պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Կառավարական զորքերի հետ մարտերի ընթացքում կրելով նշանակալի կորուստներ և զրկված լինելով դրսից համալրումից, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ղեկավարները կատարել են արական սեռի բնակչության հարկադիր մոբիլիզացում, որի ընթացքում զինել են մոտ 1000 մարդու: Այդ անվարժ մարդկանց քողի տակ նրանք փորձել են ճեղքել շրջապատման օղակը»,- ասել է Ռուդսկոյը:
Նա ընդգծել է, որ կամքին հակառակ զորակոչված երիտասարդությունը հրաժարվում է կատարել առաջադրանքները և զանգվածորեն դասալքում է:









































