Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետաքննման շրջանակներում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ ազատ են արձակվել բարձրաստիճան զինվորականներ:
Խոսքը գեներալներ Վելի Յըլդըրըմի, Շեներ Յազըջըօղլուի ու Ալի Աքյուրեքի, ինչպես նաև ծովակալ Օմեր Մեսութ Աքի մասին է:
Հաղորդվում է, որ նրանց հանդեպ եղած կասկածները չեն հաստատվել, ինչի համար էլ որոշվել է նրանց ազատ արձակել:
Բարձրաստիճան զինվորականները կալանավորվել էին ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլի հանրապետական դատախազության՝ Ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հետաքննող բյուրոյի սկսած հետաքննության շրջանակներում:









































