Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 25-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին, «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին:
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ կայքի փոխանցմամբ՝ Mercedes մակնիշի ավտոբուսը բախվել է Scania բեռնատարին: Ավտոբուսում 52 մարդ է եղել։ Նախնական տվյալներով՝ 4 անձիք մահացել են տեղում։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ փորձելով պարզել տեղի ունեցածի պատճառները:















































