Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի հավակնում Իրաքի տարածքներին և չունի այդ երկրի հանդեպ ինչ-ինչ գաղտնի պլաններ:
Նա ընդգծել է, որ հակառակ կարծիք ունեցողները կա՛մ խիստ մոլորության մեջ են, կա՛մ էլ ունեն վատ մտադրություններ: Քալընը ուշադրություն է հրավիրել Իրաքի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլը, ԴԱԻՇ-ից ազատագրելու համար պատրաստվող գործողության վրա.
«Մոսուլի ազատագրման առաջիկա գործողության ժամանակ սխալը կազդի ոչ միայն Իրաքի, այլև ընդհանրապես ողջ տարածաշրջանի վրա: Դա թույլ չտալու համար պետք է հաշվի առնել յուրաքանչյուր քայլ: Բոլոր պլանները պետք է մանրամասն լրամշակվեն»:









































