Իտալական «Ռոմա»-ի և Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Վերմալենի վերականգնման ժամկետների մասին «Ռոմա»-ի բժշկական շտաբը հստակ հայտարարություն չի անում, սակայն նշվում է, որ բելգիացի ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա միայն մի քանի շաբաթից:
Հիշեցնենք, որ Վերմալենը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա»-ից տեղափոխվեց «Ռոմա»:






































