Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվա¬ծով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի հոկտեմբերի 17 -ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ»:
Լուսանկարը՝ Photolure-ի