Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել Գերմանիայի ֆուտբոլի միության հետ:
Մասնագետը մտադիր է սպասել մինչև Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը, որի արդյունքների հիման վրա որոշում կկայացնի: 56-ամյա մարզչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Ընտրական մրցաշարի երեք տուրի ընթացքում Բունդեսթիմը խմբում զբաղեցնում է առաջին տեղը՝ հաղթանակ տանելով բոլոր խաղերում:








































