Երկու կին New York Times-ին պատմել են, որ Դոնալդ Թրամփը իրենց անհանգստացրել է անպարկեշտ ձևով` տարբեր տարիների պատահական հանդիպումների ժամանակ, հայտնում է BBC-ն: Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբում այդ մեղադրանքները համարել են անհիմն:
Պարբերականի զրուցակիցներից մեկը պատմել է, որ ավելի քան 30 տարի առաջ Թրամփը բռնել է իր կուրծքը և փորձել է ձեռքը տանել շրջազգեստի տակ, երբ իրեն ինքնաթիռում նստեցրել են նրա կողքի բազկաթոռին:
Մյուս կնոջ խոսքով` 2005 թվականին Նյու Յորքի «Թրամփի աշտարակի» վերելակում Թրամփը համբուրել է իր շրթունքները իր կամքին հակառակ:
«New York Times-ի համար վտանգավոր է սկսել լիովին սուտ, Թրամփի հեղինակության ոչնչացմանն ուղղված համակարգված փորձ»,- ասված է Թրամփի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:








































