Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

«Բացահայտիր Հայաստանը». Նյու Յորքի ներդրումային համաժողովում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում զբոսաշրջությանն առնչվող թեմատիկ լիագումար նիստի մասնակիցներն ու հավանական ներդրողներն անմիջականորեն կառավարության ներկայացուցիչներից տեղեկություններ են ստացել Հայաստանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումների, օրենսդրական կարգավորումների, զարգացման ծրագրերի, և ներդրումային հնարավորությունների մասին: Հայաս տանի զարգացման հիմնադրամը համաժողովը կազմակերպել է մեր երկրում ներդրումների խթանման նպատակով: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Լիագումար նիստի հիմնական զեկուցողները ներկայացրել և քննարկել են երկրի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, հարևան երկրների հետ տարածաշրջանային համատեղ ծրագրերի և միասնական զբոսաշրջային արդյունքների ձևավորման ու համաշխարհային շուկայում խթանման իրական հնարավորությունները, դրանց համար անհրաժեշտ կայուն հիմքերը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ընդարձակ շնորհանդեսով՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունները և հիմնական ցուցանիշերը: «Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչը համաշխարհային ժառանգության էական մասն է կազմում։ Հարուստ մշակույթով ու լեգենդար հյուրընկալությամբ օժտված հայ ժողովուրդն ի սկզբանե էական մասնակցություն է ունեցել և ունի համաշխարհային ժառանգության կերտման գործընթացում։ Տարածքով փոքր Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին մեկ պատմամշակութային հուշարձան է ընկնում։ Հայաստանում ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը դինամիկ աճում է, Հայաստանը նոր մրցունակ ու ինքնատիպ զբոսաշրջային արդյունքներով համաշխարհային շուկային ներկայանալու իրական ներուժ ունի։ Զարգացման միտումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին պահանջարկը զգալիորեն գերազանցելու է առաջարկին։ Այդպիսով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելը և շահութաբեր է, և նշանակում է ներդրում կատարել համաշխարհային ժառանգության պահպանման ու խթանման գործում»,- նշված է ոլորտի հիմնական զեկույցում:

Թեմատիկ նիստի բանախոս, «AECOM Economics» ընկերության ավագ տնօրեն Բեն Մարտինն իր ելույթում նշել է. «Երևանի միջազգային օդանավակայանի և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագրի դեռևս շարունակվող աշխատանքներում կատարված զգալի ներդրումները վառ ապացույցն են, որ այժմ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մասնավոր հատվածի կողմից նոր ներդրումներ կատարելու համար, թերևս, լավագույն ժամանակն է։ Շատ խոսուն է երկրի մշակութային ժառանգությունը, գեղեցկությունն ու հյուրընկալությունը, և այս առումով ՀԶՀ-ն իրականացնում է բիզնեսի համար բաց միջա վայր ապահովելու կառավարության ուղերձը»։

«Արմենիա Մարիոթ Երևանը» լիագումար նիստի մասնակիցներին ներկայացրել է երկրում ներդրումների, հիմնական ձեռքբերումների, մարտահրավերների և հետագա պլանների իր գրեթե քսանամյա փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում